Բժիշկներ
Հարցազրույց սրտաբան, բ.գ.դ. Արմեն Աստվածատրյանի հետ
2011թ. մայիսի 19-ին լրանում է հայտնի մանկաբույժ, գիտությունների վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի ծննդյան 78-ամյակը: Նրա վաստակը մեծ է հատկապես մանկաբուժության մեջ:
Չկա մեկը, որը ավելի լավ կարողանար պատմել նրա կյանքի ու անցած ուղղու մասին, քան նրա որդին` Արմեն Աստվածատրյանը: Նրա որդին բժշկական գիտությունների դոկտոր է, Եվրոպայի սրտաբանների միության պատվավոր անդամ, այսօր արդեն նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային Ակադեմիայի Առողջապահության ֆակուլտետի դեկան, 70-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ:
- Հայրս այն եզակի սրտացավ մանկաբույժներից էր, ով պատրաստ էր օրվա ցանկացած ժամին օգնել իրեն դիմող ցանկացածին: Ես հիշում եմ, ինչպես էին անհանգստացած մայրերը`փոքրիկներին գրկած, գալիս մեր տուն: Նման դեպքեր լինում էին գրեթե ամեն օր, օրվա ցանկացած ժամին, իսկ հայրս երբեք չէր զլանում օգնել: Հատկապես հետաքրքիր էր մի բան`երեխաները միանգամից դադարում էին լաց լինել, երբ հորս գրկում էին,կարծես իրենց ապահով էին զգում: Ինչ վերաբերում է հայրիկիս գիտական աշխարհին` նախ և առաջ կուզենայի նշել, որ հայրս Հայաստանում գիտական խորհրդի հիմնադիրներից մեկն է: Դա, իրոք, մեծ աշխատանքի արդյունք էր, քանի որ մինչ այդ գիտական աշխատանքների և ոչ մի պաշտպանություն Հայաստանում չէր անցկացվում, այլ` Վրաստանում, և նաև հորս շնորհիվ արդեն մոտ քսանհինգ տարի է` մենք մեր գիտական աշխատանքները պաշտպանում ենք մեր երկրում: Շատերը` հատկապես երիտասարդները, հնարավոր է`տեղյակ չեն այս մասին:
1975թ. պարոն Աստվածատրյանը նշանակվեց Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր, որտեղ աշխատեց 12 տարի: Նա և´ աշխատում էր, և´ գիրք գրում: «Կլինիկական Մանկաբուժություն» գիրքը դարձավ ուսուցողական ու բազմաթիվ երիտասարդ մանկաբույժների համար ուղեցույց: Գիրքն այժմ նաև էլեկտրոնային է, մեր կայքի ու մեր աշխատանքի շնորհիվ` հասանելի բոլորին:
- Այդ գիրքը նախատեսված է մանկաբույժների համար:Երկար ժամանակ այն բժիշկների ձեռքի տակի ամենապետքական գրքերից մեկն է եղել, ինչու չէ` այժմ էլ այն շատ է օգտագործվում: Նման մի աշխատություն էլ հայրս գրել էր ոչ թե բժիշկների, այլ ապագա մայրիկների համար` նորածնի խնամքը, կերակրելը և այլն: Այժմ շատ հայալեզու աղբյուրներ կան, սակայն այն ժամանակ դա հայերենով գրված եզակի գրքերից էր մայրերի համար: Այժմ էլ գիրքն արդիական է և կոչվում է «Առողջ մանուկ»:
Ասում են բժշկությունը ժառանգական մասնագիտություն է: Կան նաև տոհմեր, որոնք դարեր շարունակ եղել են բժիշկների գերդաստաններ: Պատահականություն էր, զուգադիպություն թե ճակատագիր, որ հայտնի մանկաբույժի որդին նույնպես որպես մասնագիտություն ընտրեց բժշկությունը: Նրա համար հայրը էտալոն է, մասնագիտական նշաձող ու իրական և սրտացավ բշժկի իդեալական կերպար: Մասնագետ, որը նշաձող է ոչ միայն իր որդու, այլ հազարավոր բժիշկների համար:
- Բժիշկ դառնալու համար, իհարկե, մարդ պետք է հոգով բժիշկ լինի, բժիշկ դառնալու ուղին հիմնականում կամովի են ընտրում: Ես էլ ունեմ երեխաներ, ինքս չէի ուզենա, որ նրանք բժիշկներ դառնային, բայց եթե նկատեմ նրանց մոտ նման ցանկություն, բնականաբար, դեմ չեմ լինի, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր մասնագիտությունն ու կյանքի ուղին: Ես այժմ Եվրոպական կրթական տարածաշրջանային Ակադեմիայի Առողջապահության ֆակուլտետի դեկան եմ, նաև Եվրոպայի սրտաբանների միության անդամ: Ինձ ադմինիստրատիվ աշխատանքը մի փոքր հարազատ չէ, սակայն գտնում եմ, որ բժիշկը չպետք է միայն բժշկությամբ զբաղվի, քանի որ նման դեպքերում գալիս է մի շրջան,երբ ասելիք գրեթե չի լինում, ինչը ճիշտ չէ:
Իրականությունն իմանալու համար ամենահարմարը և վստահելին ոլորտի առաջատարներից մեկին հարցն ուղղելն է, թե ինչ վիճակում է հայ ժողովուրդը` սրտաբանության ու սրտային հիվանդությունների առումով:
- Ես կարող եմ վստահորեն ասել, որ մեզ մոտ այսօր սրտային հիվանդություններ ունեցողների թիվն այնքան էլ մեծ չէ, ինչպես համոզված են շատերը: Նույնիսկ եղել է տարի, երբ մահացությունների թիվը կազմել է ընդհամենը 5-6%, այնպես որ Հայաստանը հաստատ առաջին տեղերում չէ իր մահացությունների թվով: Բնականաբար, շատ գործոններ կան, որոնք նպաստում են սրտային հիվանդությունների առաջացմանը, այսօր ինֆարկտի դեպքեր հանդիպում են նույնիսկ 21 տարեկան երիտասարդների մոտ` այն դեպքում, երբ ժամանակին դա հանդիպում էր 45-ից բարձր տարքային խմբի մոտ: Սակայն դրանք դեռևս եզակի դեպքեր են և որոշակի վիճակագրության հիմք չեն կարող լինել:
22.03.2011 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ